Պուտինը հայտնել է, թե ինչը կմտերմացնի ՌԴ-ին և ԱՄՆ-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են վերականգնվել` չնայած լուրջ փորձություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
«Հատկապես կարևոր է այսօր, երբ մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ լուրջ փորձությունների միջով են անցնում: Դա խոսում է այն մասին, որ մեր երկրներում` Ռուսաստանում և ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնց համար թանկ է միմյանց հետ հարաբերությունները, որոնք հարգում և սիրում են և՛ ամերիկյան, և՛ ռուսական մշակույթը: Եվ, անկասկած այդ հանգամանքը մտերմացնում է և հույս ստեղծում մեր լիակատար հարաբերությունների համար` հանուն մեր ժողովուրդների շահերի»,-ասել է ՌԴ նախագահ Պուտինը: