Թրամփին չեն թողնի հաղթել. «WikiLeaks»-ի հիմնադիր
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների և նախագահի թեկնածուների մասին ասելով, որ Դոնալդ Թրամփը չի կարող դառնալ պետության ղեկավար, քանի որ առավել շատ սատարում են Հիլարի Քլինթոնին: Այս մասին գրում է NTV-ն՝ հղում տալով RT-ին:
«Թրամփին չեն թողնի հաղթել: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի շուրջ չափազանց շատ մարդ է հավաքվել, այդ թվում՝ հայտնի բժիշկներ, գործարարներ, լրագրողներ»,-ասել է Ասանժը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, նա Հիլարի Քլինթոնին անվանել էր «մարդ, ում կենդանի կերան իր սկզբունքները» և հավելել, որ նա ցավում է նախկին առաջին տիկնոջ համար: