Ինչո՞ւ էր Վան Գոգը կտրել ականջը
Կենսագիր Մարտին Բեյլին իր գրքում նոր վարկած է առաջ քաշել այն մասին, թե ինչու էր նկարիչ Վինսենթ վան Գոգը 1988 թվականի դեկտեմբերի 23-ին կտրել իր ականջը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Huffington Post»-ին:
Բեյլին ապացույցնել է գտել, որ նկարիչը կարող էր խեղել ականջը իր եղբայր Տեոյի հարսանիքի մասին լուրից: Հեղինակը նշում է, որ Տեոն մեծ նշանակություն ուներ Վան Գոգի համար ոչ միայն որպես բարեկամ, այլև որպես հովանավոր: Կենսագրի տվյալներով՝ նամակը նա ստացել է հենց այն օրը, երբ կտրել է իր ականջը: Նամակի հետ միասին Տեոն ուղարկել էր 100 ֆրանկ:
Մինչև այս պահը պատմաբանները հակված էին մեկ այլ տեսության, համաձայն որի՝ Վան Գոգն իր ականջը կտրել է նկարիչ Պոլ Գոգենի հետ վիճաբանությունից հետո:
Ավելի վաղ պատմաբանները պարզել էին, որ Վան Գոգը կտրել է իր ողջ ականջը, ոչ թե միայն ականջաբլթակը: