Քրդական համայնքը Գերմանիայից պահանջել է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Գերմանիայում քրդական համայնքի ղեկավարը Բեռլինին կոչ է արել դադարեցնել փախստականների և ԵՄ-ի անդամակցության հարցով Թուրքիայի կառավարության հետ համագործակցությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Տոպրակը պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը, մեծացնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքական ճնշումը, դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը»,- ասվում է քրդական համայնքի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Թուրքիայում քրդամետ12 պատգամավոր էր ձերբակալվել: