Թուրքիայում արգելափակվել են «WhatsApp»-ը, «YouTube»-ը, «Facebook»-ը և «Twitter»-ը
Գրաքննության մոնիտորինգի թուրքական «TurkeyBlocks» խումբը հաղորդել է, որ երկրում արգելափակվել են «WhatsApp»-ը, «YouTube»-ը, սոցիալական «Facebook» և «Twitter» կայքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պարզաբանվում է, որ մուտքը դադարեցվել է նոյեմբերի 4-ին գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 1:20-ին:
Իրապաշտպանները նաև հավաստիացնում են, որ «Instagram» սոցիալական կայքի մուտքը սահմանափակվել է:
Արգելափակումները «TurkeyBlocks»-ը կապում է Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավարության մի քանի առաջնորդների ձերբակալման հետ և Անկարայում այդ կուսակցության շտաբ-բնակարանում կատարվող խուզարկությունների: