Որտեղի՞ց է ծագել Կուր գետի անունը
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրք.՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515 կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։
Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որիշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։ Նորագույն դարաշրջանում հայերեն հաճախ անվանվել է Քուռ (գետի ադրբեջաներեն անվանման հայացված ձևը: