ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կայացել է հերթական քննարկումը՝ սիրիական հարցի վերաբերյալ
ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև տեսախորհրդակցություն է կայացել, որի թեման եղել է Սիրիայոում թռիչքների անվտանգությունը: Այս մասին գրում է TACC-ը:
Մասնավորապես, քննարկվել են անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ միջոցները, ՌԴ ՕՏՈւ և ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողությունները:
Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել դեկտեմբերին անցկացնել երկու երկրների ՊՆ-ների հաջորդ տեսախորհրդակցությունը: