Խոցված «Су-24»-ի օդաչուի այրին պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Խոցված «Су-24» ինքնաթիռի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի այրին պատրաստվում է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Որքան էլ, որ ցավոտ լինի, մենք այդ հանդիպմանը կգանանք, մենք կգնանք Մոսկվա»,- ասել է նա «Россия 24»-ի ուղիղ եթերում ելույթ ունենալու ժամանակ:
Նշենք, որ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է նյութական օգնություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին, իսկ ինքն էլ պատրաստ է հանդիպել նրա այրու հետ:
Հիշեցնենք, որ թուրքկան կողմը «Су-24» ինքնաթիռը, որը Սիրայում մասնակցում էր հակաահաբեկչական գործողություններին, խոցել էր 2015 թվականի նոյեմբերի 24-ին