Մոսկվայում 20 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 9 և չեղարկվել 4 չվերթ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 12 և չեղարկվել 5 թռիչք:
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը վերահսկում է մայրաքաղաքում օդանավակայանների իրավիճակը:
Ավելի վաղ Մոսկվայում նոյեմբերի 4-ը հայտարարվել էր որպես «դեղին» մակարդակ: Կանխատեսվել էր մառախուղ: