7 հետաքրքիր փաստ Անգելա Մերկելի մասին
1. Մերկելը պաշտում է SMS-ը
Անգելա Մերկելն իր աշխատակազմի հետ հիմնականում շփվում է SMS-ների միջոցով և իր հեռախոսն անընդհատ առանց ձայնի ռեժիմի վրա է: Ուղարկելով SMS-ը' նա կարող է անհամբեր րոպեներով սպասել պատասխանի: Օրեկան նվազագույնը 70 SMS է ուղարկում Մերկելը: Էլեկտրոնային հասցե նա չունի, նոթբուք նույնպես, իսկ լուրերը կարդում է միայն iPad-ով:
2. Մերկելի ամենասիրած երկիրը ԱՄՆ-ն է, իհարկե Գերմանիայից հետո
Երբ հարցրեցին նրան այդ մասին, Մերկելը հանգիստ պատասխանեց. «Ինձ միշտ գերել է ամերիկյան երազանքը, որտեղ յուրաքանչյուրը կարող է հասնել հաջողության' հավատալով ու ապավինելով իր սեփական ուժերին: Այսպիսին է լինելու նաև իմ երկիրը»:
3. Մերկելը կյանքում ամենաշատը վախենում է … շներից
Ոչ մի տեղ, ոչ մի վայր չկա, որտեղ Մերկելն այցելի ու շներ լինեն, քանի որ անվտանգությունը հոգում է այդ մասին: Միակ տեղը, որտեղ Մերկելին շուն է մոտեցել, եղել է Պուտինի մոտ` Կրեմլում, երբ զրույցի ժամանակ շունը մոտեցել է Մերկելին, իսկ Պուտինը քմծիծաղ տալով հարցրել է, արդյուք Դուք վախենում եք շներից: Դրանից հետո Պուտինը Մերկելին շուն է նվիրել:
4. Մերկելի թիմում միայն երիտասարդ տղաներ են
Չնայած նրա երկու ամենամոտ խորհրդատուները կանայք են, բայց կանցլերը շատ է սիրում իրեն շրջապատել երիտասարդ ու կարիերիստ տղաներով: Ըստ Մերկելի` միայն այսպիսի թիմով կարելի է հասնել մեծ նվաճումների:
5. Մերկելը չունի սեփական բնակարան
Այո, որքան էլ որ զարմանալի է, բայց Եվրոպայի երկաթե կինը չունի սեփական բնակարան և ամուսնու հետ վարձով է ապրում Բեռլինի կենտրոնում: Այս բնակարան երբեք ոչ մի լրագրող չի այցելել ու ոչ ոք չի նկարել:
6. Մերկելը սիրում է ֆիզիկոսներին
Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ամուսինը նույնպես, ուստի նա երբեք ոչ մի ֆիզիկոսի մասնագիտական հարցերով չի մերժում: Իսկ վերջերս լսեցինք, որ նրա սիրած ֆուտբոլիստն էլ Բաստիան Շվայնշտայգերն է:
7. Մերկելի սեղանի գիրքը
Մերկելի սեղանի գիրքն է «In der Ruhe liegt die Kraft» - Հանգստության ուժը: Չնայած նա երբեմն իրեն չի կարողանում տիրապետել և զրույցների ժամանակ ասում է գերմանական այս բառը, որը չեմ թարգմանում' «Scheiße»