Դադարեցվել է մայրաքաղաքի մի շարք ջրային կառույցների աշխատանքը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հերթական տարեշրջանի փակման և ձմեռային փուլին անցումով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը:
Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը ստուգելուց հետո ջրային կառույցները կպահպանվեն մինչև գարուն:
Հարկ է նշել, որ ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով: