Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 3-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհին (24-27 կմ) և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: