Մենք ՆԱՏՕ-ից կոնկրետ պատասխան ենք սպասում. Լավրով
Մոսկվան անհանգստացած է Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի քաղաքական գծից և դաշինքից կոնկրետ պատասխանի է սպասում համագործակցությունը վերականգնելու հետ կապված: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք պատրաստվում դուռ շրխկացնել: Անլուծելի խնդիրներ չկան, եթե առկա է բոլոր կողմերի բարի կամքը՝ կապված Արևմուքտքի հետ: Ներկայիս բացասական միտումը կոտրելու համար անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գնով արդյունքի հասնելու եւ գործընկերների շահերը հաշվի չառնելու արատավոր տրամաբանությունից: Մենք ՆԱՏՕ-ից կոնկրետ պատասխան ենք սպասում համագործակցության վերականգնման մեր նախաձեռնությանը: Մեր սահմաններին զինված ուժեր են մոտենում, զինտեխնիկա տեղակայվում, խախտվում զինավարժությունների սահմանված քանակը: Շատ տխուր է, որ ՆԱՏՕ-ն հեռու է իրեն պահում պրոֆեսիանալ բանակցություններից Ռուսաստանի հետ»: