Ի՞նչ նպատակով է Լուկաշենկոն մեկնելու Ադրբեջան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում տալով Интерфакс-ին:
Նշվում է, որ Բաքվի և Մինսկի միջև տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվեն երկրների երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրում՝ երկկողմանի հարաբերությանների զարգացմանն ուղղված:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում վարչապետի հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարել էր, որ նոյեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: