Էրդողանը կոշտ է արտահայտվել ԵՄ-ի հասցեին և հիշեցրել 3 մլրդ եվրո պարտքի մասին
Եվրամիությունը մինչև հիմա Թուրքիային չի վճարել 3 մլրդ եվրոն, որը պարտավորվել էր վճարել Անկարայի հետ կնքած միգրացիոն գործարքի շրջանակում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայատարությանը:
«Մենք 3 մլն փախստականի ենք ընդունել: ԵՄ-ն մեզ խոստացել էր 3 մլրդ եվրո վճարել: Մենք ստացել ենք 200-250 մլն եվրոն: Ինչո՞ւ: Որովհետև նրանք անազնիվ են, կեղծ: Ասացին, որ կտան 3 մլրդ և մինչև հիմա «տալիս» են»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում, որն ուղիղ եթերով հեռարձակել է NTV հեռուստաընկերությունը:
Էրդողանը նաև նշել է, որ ԵՄ-ն միգրացիոն խնդրով մտահոգվել է միայն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել էր, որ պատրաստ է բացել ԵՄ-ի հետ իր սահմանները փախստականների առաջ:
«Հենց մենք հայտարարեցին, որ բացում ենք մեր դռները, նրանք անհանգստացան և ասեցին մեզ. «Ի՞նչ եք ուզում անել»: Ինչպես, թե ինչ: Այդ մարդիկ ցանկանում են գալ մեզ մոտ, իսկ մենք էլ թողնում ենք նրանց: Նրանք միանգամից անհանգստացան: Նրանց համար մարդկանց իրավունք ասվածը գոյություն չունի: Մենք պետք է արթնանանք և ուշքի գանք»,-ասել է թուրք նախագահը:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Թուրքիան և ԵՄ-ն միգրացիոն գործարք էին կնքել, որի համաձայն Թուրքիան պետք է 3 մլրդ եվրո ստանալ փախստականներին իր երկրում պահելու, ինչպես նաև ԵՄ հասած սիրիացի փախստականներին հետ ընդունելու համար: