Թուրքիան հույս ունի դժվարությունների չի բախվի «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի կառուցման ժամանակ
Թուրքական կողմը դժվարություններ չի ակնկալում «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի շինարարության հարցում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Հիմա մեր նպատակը առաջին ճյուղի շինարարությունն է: Մենք այդ կապակցությամբ ոչ մի դժվարություն չունենք»:
Նա նաև նշել է, որ առաջին ճյուղի շինարարությունը կախված է եվրոպական շուկայի պահանջներից:
Ինչպես հաղորդվում է՝ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել: