Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,
հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին
շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են
ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: