Դոմոդեդովոյում հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել
Դոմոդեդովոյի շինհրապարակում բռնկված հրդեհի պատճառով մահացել է չորս աշխատակից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածաշրջանային բաժնի մամուլի ծառայության տվյալների` մեկհարկանի կառույցում բռնկված հրդեհը արձանագրվել է երեկ ուշ երեկոյան: Դեպքի վայր են ժամանել փրկարարների ջոկատները և մարել կրակը, որից հետո որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շինհրապարակում աշխատողներից չորսի դիերը:
Այժմ հետաքննություն է կատարվում` դեպքի մանրամասները և պատճառները ճշտելու համար: