Կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են ողջ Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սպիտակի ոլորանները, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքների ճանապարհները և Սելիմի լեռնանցքը:
Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի տարածքում՝ թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: