Նոր բացահայտումներ. Պիկասոն իր գլուխգործոցները ստեղծելիս մանկական կղանք է օգտագործել
Պաբլո Պիկասոն իր գլուծգործողները ստեղծելիս յուրահատուկ մեթոդ է կիրառել: Այս մասին գրում է Newsru-ն:
Համաշխարհային նշանակության այս փոքրիկ ընտանեկան գաղտնիքը բացահայտել է Դիանա Վիդմայեր Պիկասոն, ով «Արվեստի 100 գաղտնիքները գրքի» հեղինակներին պատմել է, որ իր մոր, այսինքն՝ Մարի-Թերեզ Վալտերի դուստր Մայայի կղանքը Պիկասոյի համար ծառայում էր որպես նկարելու նյութ:
«Նրա խոսքով՝ 3 տարեկան աղջկա կղանքը, որին մայրը կրծքով էր կերակրում, յուրահատուկ կառուցվածք ու գույն ուներ»,- պատմել է նկարչի թոռնուհին՝Թոմազ Գիրստուին և Մագնուս Ռեշուին, ովքեր աշխարհին ներկայացրել են հատնի նկարիչների, ճարտարապետների և արվեստագետների գաղտնիքները:
Նշվում է, որ այդ յուրահատուկ մեթոդը կիրառվել է նաև խնձորով նատյուրմորտը ստեղծելիս: