Քադիրովի քննադատությունը Պուտինին ստիպել է վերանայել Չեչնիայի բյուջեն
Այն բանից հետո, երբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը քննադատել էր Չեչնիայի Հանրապետության բյուջեն 2017 թվականին կրճատելու մասին ՌԴ ֆիանսների նախարարության առաջարկը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է ամեն դեպքում մտածել Հյուսիսային Կովկասի ֆինանսավորման մեծացման մասին: Այս մասին գրում է Newsru-ն:
«Քննարկել միչև 2025 թվականը «Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի զարգացումը» պետական ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման հնարավորությունը 2018 թվականի եւ 2019-2020 պլանային շրջանում բյուջեն ձևավորելիս»,- ասված է կարգադրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ զեկուզումը պետության ղեկավարին պետք է ներկայացվի մինչև 2017 թվականի հոկտեմբերի 15-ը: Կարգադրության իրականացման պատասխանատու է նշանակվել Դմիտրի Մեդվեդևը:
Նշենք, որ Քադիրովը քննադատել էր Ֆինանսների նախարարության որոշումը՝ 2017 թվականի բյուջեի հետ կապված: Նրա խոսքով՝ այդպիսի որոշումը կարող է բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնել: