Կրեմլում Բրիտանիայի MI5 հակահետախուզության ղեկավարի հայտարարությունները մերկապարանոց են համարել
Բրիտանիայի MI5 հակահետախուզության ղեկավար Էնդրյու Փարքերի մեղադրանքները, որը կարծում է, թե Ռուսաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունն ագրեսիվորեն առաջ մղել արտասահմանում, այդ թվում` օգտագործելով ժամանակակից մեթոդներ, ոչ մի հիմք չունեն: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ լրագրողներին տրված հարցազրույցին, որի ժամանակ նա մասնավորապես ասել է.
«Այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, մենք չենք կարող դրա հետ համաձայնել: Կիբերհարձակումների վերաբերյալ հայտարարությունները մենք քանիցս ենք մեկնաբանել»: