Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից
Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝
15-20 մ:
Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային
միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա
հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են
ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։