Սոչիում ուղղաթիռ է վթարվել. կա մեկ զոհ, 6 վիրավոր
Ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի մոտակայքում: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Ուղղաթիռի անկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:15-ին Աոչիի Ադլերի շրջանում: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել, ևս 6-ը՝ տուժել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ զոհի և հինգ վիրավորի մասին:
Մեկ այլ աղբյուր նշել է, որ ուղղաթիռն ուղևորվում էր օդանավակայան ուղղաթիռ վարելու ցուցադրական ելույթներից հետո, սակայն այդպել էլ չի հասել Սոչիի օդանավակայան:
Նշվում է, որ թռիչքը համաձայնեցված է եղել համապատասխան ծառայությունների հետ և իրականացվել է դա փաստող փաստաթղթերի առկայության դեպքում: