Արթուր Չիլինգարովը հոսպիտալացվել է
Հայտնի գիտնական-օվկիանոսագետ, Արկտիկան և Անտարկտիկան ուսումնասիրող Արթուր Չիլինգարովը Մոսկվայում հոսպիտալացվել է սուր ցավով: 77-ամյա հետազոտողի մոտ բժիշկները լուրջ հիվանդություն են հայտնաբերել: Այս մասին գրում է «Росбалт» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է «Life»-ը, այս պահին Արթուր Չինինգարովը ստացիոնար բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն: Պարզաբանվում է, որ գիտնականին մոտ ժամանակներս վիրահատություն է սպասվում:
Արթուր Չիլինգարովը ռուս մեծ գիտնական-օվկիանոսագետ է, Ռուսական աշխարհագրական համայնքի առաջին փոխնախագահը: