Շոյգուն առաջարկել է Արևելքին կողմնորոշվել` ում դեմ են կռվում
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական նավերի արշավը Միջերկրական ծովում Արևմուտքում իրարանցման պատճառ է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեր նավերի արշավը իրարանցում է առաջացրել արևմտյան գործընկերների շրջանում: Սակայն մեզ առավել զարմացրել է առանձին երկրների դիրքորոշումը, որոնք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճնշման տակ, հրապարակավ հրաժարվեցին, որպեսզի մեր նավերը մտնեն իրենց նավահանգիստներ»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ այդ մերժումը չի արտացոլվել նավերի երթուղու վրա, և նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով:
Շոյգուն ենթադրել է, որ հենց այդպես են «գործընկերները հասկանում իրենց ներդրումը Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»:
«Ժամանակն է, որ արևմտյան գործընկերները կողմորոշվեն, թե ում դեմ են նրանք իրականում պայքարում` ահաբեկիչների՞ թե՞ Ռուսաստանի: Ինչպես ասել է մեր պոետներից մեկը` «չի կարելի նույն տեղով տարբեր գնացքներ նստել»: Միգուցե նրանք մոռացե՞լ են, թե ում ձեռքով անմեղ մարդիկ զոհվեցին ահաբեկչական հարձակումների ժամանակ Բելգիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Իրաքում և այլուր», - հավելել է Շոյգուն: