Թրամփը սոցիոլոգիական ընկերությանը պարտք է մոտ 766 հազար դոլար
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «Fabrizio, Lee & Associates» սոցիոլոգիական ընկերությանը պարտք է մոտ 766 հազար դոլար և հրաժարվում է վճարել ծառայությունների համար: Այս մասին գրում է The Washington Post- ը:
Նշվում է, որ Թրամփի շտաբը սկսել է համագործակցել ընկերության հետ այս տարվա մայիսին: Այդ ժամանակ շտաբի ղեկավարը եղել է Փոլ Մանաֆորտը, ով թողել է պաշտոնը օգոստոսին: Նրա պաշտոնում հանրապետականը հրավիրել է Սթիվ Բաննոնին և Քելիեն Քոնուեյին և հրաժարվել վերոնշյալ ընկերության ծառայություններից` հայտարարելով, որ մտադիր չէ վճարել ներկայացված գումարը: Թրամփի շտաբը չի պարզաբանել, թե ինչ է եղել այս որոշման պատճառը:
Հանրապետական միլիարդատերը բազմիցս հրաժարվել է վճարել ընկերություններին մատուցած ծառայությունների համար, եթե դժգոհ է մնացել: Սակայն Թրամփը պնդում է, որ միշտ ազնվորեն վճարումներ է անում: