Դժվարանցանելի են Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի են Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
Տավուշի մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Շիրակի մարզում, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում նկատվում է մառախուղ, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում՝ տեղ-տեղ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: