Ռուսաստանը հաստատել է Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017»-ի իր մասնակցությունը
Ռուսաստանը հաստատել է Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցութում իր մասնակցությունը: Այս մասին գրում է Eurovision.tv-ին:
Մասնակից երկրների թիվը կրկին ռեկորդային է՝ 43: Այսքան եղել է նաև 2008 և 2011թթ-ին:
Մասնակից երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը Ավստրալիան, Բելառուսը, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իսրայելը, Նիդերլանդները, Ռումինիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և այլն:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 9-11-իին, իսկ եզրափակիչը կկայանա մայիս 13-ին: