Ուժի մեջ են մտել Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները
Ուկրաինայի` Ռուսաստանի դեմ ուղղված ընդլայնված պատժամիջոցները ուժի մեջ են մտել հոկտեմբերի 31-ին: Այս մասին ասվում է Ուկրաինայի Ռադայի պաշտոնական կայքում:
Հոկտեմբերի 17-ին Պորոշենկոն իր պաշտոնական կայքում նաև հրապարակել էր հրամանագիր, որով ընդլայնվում էր Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ցուցակը:
Ռուսական ընկերությունների դեմ սահմանված նոր պատժամիջոցները կիրառվելու են «Կամազ», «ՅուՏէյր», «Յունիստրիմ» և «Սբերբանկ Լիզինգ» և այլ ընկերությունների դեմ:
Միևնույն ժամանակ պատժամիջոցներ են կիրառվելու ռուսական վճարային համակարգերի հանդեպ: Նրանց նաև արգելվում է գործունեություն իրականացնել Ուկրաինայի տարածքում:
Պատժամիջոցների ցանկը համալրել են մի քանի ռուս քաղաքական գործիչներ ու մի շարք պաշտոնյաներ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից: