Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթԼուսինե Զաքարյանը ծնվել է 1937թվականի հունիս 1-ին Ախալցխայում:Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Լուսինեն սերում էր երաժիշտների գերդաստանից:Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին' Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ:
Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել:Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:Բազմիցս համերգներով եղել է արտերկրում ,որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Ոկալիզը»:
Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը, Վ.Դավթյանը, Պ.Սևակը, այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին և թաղվել Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: