Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը
Թուրքիայի ոստկանությունը ձերբակալել է երկրի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուին: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Թերթի կայքում նշվում է, որ իրենց աշխատակիցների և գլխավոր խմբագրի տներում կատարվել է խուզարկություն:
Այնուամենայնիվ, դեռևս չկան տվյալներ լրագրողի ձերբակալության կամ կատարված խուզարկության պատճառների վերաբերյալ:
Հավանաբար, իրավապահ մարմինների գործողությունը պայմանավորված է լրագրողի` իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ հնարավոր կապով, ում իշխանությունները կասկածում են 2016թ.-ի հուլիսին երկում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Հուլիսին` հեղաշրջման փորձից հետո, թուրքական իշխանությունները 42 լրագրողների ձերբակալության հրաման էին արձակել: