Թրամփի մեղադրանքը՝ «Twitter»-ին, «Facebook»-ին և «Google»-ին
Հանրապետական կուսակցությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը թվիթթերյան իր էջում մեղադրել է «Twitter», «Facebook» և «Google» ընկերությունների ղեկավարություններին նրանում, որ նրանք «թաղում ենք» Քննչական դաշնային բյուրոյի քննությունը՝ Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնի նամակագրության գործի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
««Twitter»-ը, «Facebook»-ը և «Google»-ը թաղում են Քլինթոնի գործով Քննչական դաշնային բյուրոյի քննությունը»,- ասել է նա:
Թրամփը այս ընկերություններին նաև անվանել է «շատ անարդար մեդիա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննչական բյուրոյի ղեկավարի նախկին օգնականը «քրեական» է անվանել Քլինթոնի ընտանիքին: