Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 10 000 պետական ծառայող
Թուրքիայի իշխանությունները որոշել են ևս 10 000 պետական ծառայողի հեռացնել աշխատանքից, ովքեր կասկածվում են երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանությունները նաև փակել են 13 քրդամետ լրատվամիջոցներ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին առաջարկել էր քննարկել մահապատժի կիրառումը վերադարձնելու հարցը նրա համար, որպեսզի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին մահապատժի ենթարկեն: