Հայ ջրագնդորդները միջազգային ասպարեզում նորամուտը նշեցին նվաճած բրոնզե պարգևով
Հոկտեմբերի 21-27-ը Մոսկվայում անցկացվեց ջրագնդակի Հովհաննես Գյուլումյանի միջազգային 11-րդ հուշամրցաշարը, որին 6 թիմեր մասնակցեցին՝ մոսկովյան 5 ակումբեր՝ «Ժեմչուժինան», «Յունոստ Մոսկվին», «Բուրեվեստնիկը», «ԲՄԱ ՎՄՖ»-ն , «Տորպեդոն» և վերջին 2 տարիների ՀՀ չեմպիոն՝ Երևանի «ORWP»–ը: Մրցաշարը կազմակերպվել էր 1999 թ.-ին ծնված և փոքր տարիքի ջրագնդորդների համար:
Ինչպես տեղեկացրեց ջրագնդակի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խոջոյանը` Հովհաննես Գյուլումյանը եղել է Մոսկվայի «Յունոստ» ակումբի առաջատար ջրագնդորդներից մեկը և զոհվել է դժբախտ պատահարից:
Հովհաննես Գյուլումյանին նվիրված հուշամրցաշարը 2006թ-ից է անցկացվում և կազմակերպվում նրա հոր՝ Արթուր Գյուլումյանի ֆինանսական աջակցությամբ:
Այս տարի վերը նշված հուշամրցաշարին առաջին անգամ մասնակցում է նաև հայկական ակումբը՝ Երևանի «ORWP»-ն:
Ստուգատեսում նորամուտը նշող «ORWP»-ի մարզիչն է Վահանգն Առաքելյանը: Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ջրագնդակի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հրավերով Մոսկվայում կայանալիք մրցաշարին մասնակցող Երևանի «ORWP»-ի ջրագնդորդներին քաջալերելու և նախապատրաստելու նպատակով, նախ Երևան, ապա Մոսկվա է մեկնել նաև ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «ORWP» ջրագնդակի հայկական ակումբի հիմնադիր և գլխավոր մարզիչ Վահագն Առաքելյանը:
Հոկտեմբերի 24-ին Ժեմչուժինա ակումբի հետ հանդիպումից հետո Երևանի «ORWP» ակումբի ջրագնդնորդներն ու ՀՋՖ պատվիրակությունը հանդիպեցին 1972թ.-ի Մյունխենի օլիմպիական խաղերի չեմպիոն, 1975թ-ի աշխարհի, 1970թ.-ի Եվրոպայի և 1975 թ-ի ԽՍՀՄ սպարտակիադայի չեմպիոն Ալեքսանդր Դրևալի հետ:
Երևանի «ORWP» մոսկովյան մրցաշարում հաղթանակներ տարավ «Յունոստի» (13:10) և ԲՄԱ ՎՄՖ-ի (13:8) նկատմամբ և զիջեց «Ժենչուժինային (8:11), «Տորպեդոյին» (10:15) և «Բուրեվեսնիկին» (11:19) հաշվով ու ի վերջո 6 թիմերի պայքարում գրավեց մրցանակային 3-րդ տեղն ու արժանացավ բրոնզե պարգևի:
Պատանի հայ ջրագնդորդների նորամուտը միջազգային ասպարեզում առավել քան հաջողված էր և արժանի է դրվատանքի:
Հուշամրցաշարի հաղթող դարձավ Մոսկվայի «Բուրեվեսնիկն», որն իր բոլոր 5 մրցակիցներին էլ պարտության մատեց: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մոսկվայի «Տորպեդոն», որը 4 հաղթանակ տարավ ու միայն մեկ պատություն կրեց 9:12 հաշվով հուշամրցշարի հաղթող«Բուրեվեսնիկից»:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակը՝
Խ Հ Պ Գ Մ
1. «Բուրեվեսնիկ», Մոսկվա 5 5 0 86:45 10,
2. «Տորպեդո», Մոսկվա 5 4 1 74:46, 8 ,
3. ORWP, Երևան 5 2 3 55:63, 4,
4. «Ժեմչուժինա», Մոսկվա 5 2 3 57:67, 4,
5. «Յունոստ Մոսկվի» , Մոսկվա 5 2 3 40:59, 4,
6. ԲՄԱ ՎՄՖ, Մոսկվա 5 0 5 42:74 0:
Ջրագնդակի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը գոհ էր թե՛ մրցաշրջագայությունից և թե՛ մեր պատանի ջրագնդորդների մոսկովյան մրցելույթներից:
Արամ Ուգուջյան, Ֆեյսբուք