Ռուսաստանը Չինաստանին առաջարկել է համագործակցել ինտերնետային ոլորտում
Ռուսաստանը Չինաստանին առաջարկել է ուսումնասիրել տվյալների պահպանության ամպային համակարգի ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև խթանել համագործակցությունը ինտերնետային տեխնոլոգիաների այլ ոլորտներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հայտարարությանը:
«Մենք պետք է համագործակցենք տվյալների պահպանման ոլորտում, մասնավորապես երթևեկության փոխանակման կետերում, որոնք Ռուսաստանի տարածքում են գտնվում», - ասել է Վոլինը ռուս-չինական ֆորումի ժամանակ:
Ինչպես փոխնախարարն է ասել, միասին պետք է մտածել տվյալների պահպանվան ամպային համակարգեր ստեղծելու մասին, որոնք կնպաստեն ազգային ինտերնետի հատվածում անկախությանն ու անխոցելիությանը:
Վոլինը նաև ասել է, որ համագործակցության առանձին թեմա կարող է լինել ինտերնետային անվտանգության հարցերը:
Բացի այդ, ՌԴ-ի և Չինաստանի համար շատ կարևոր է համագործակցել ծովահենության դեմ պայքարում: