Ջասթին Բիբերը երեխա՞ ունի
Հայտնի երգիչ Ջասթին Բիբերի երկրպագուներից մեկը հայտարարել է, որ Ջասթին Բիբերն իր երեխայի հայրն է: Կնոջ խոսքով՝ նրանք հանդիպել են 2010 թվականին՝ Մայամի քաղաքում, որտեղ երաժիշտը համերգ է տվել: Բոլորին հետաքրքիր է այն հարցը, թե ինչու՞ է այդ 25-ամյա կինը հիմա հայտնվել: Որոշ աղբյուրների համապատասխան՝ երեխան բավականին նման է Բիբերին:
Բիբերի հետ աշխատող ադմինիստրացիան դեռ այս մասին ոչիչ չի ասել, սակայն Բիբերի ընկերոջ խոսքով՝ այդ ամենը հորինված է: Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուներից մեկը նման հայտարարություններ է կատարում: 2011 թվականին 20-ամյա Մերայ Իետերը դատի էր տվել Բիբերին և նրանից պահանջել 12.000 դոլարի փոխհատուցում: Այդ գործը լուծվել Բիբերի օգտին: