Էրդողանը խոստացել է ամրապնդել զորքերը Իրաքի հետ սահմանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կմեծացնի իր զորքերի քանակը Սիլոփի քաղաքի մոտ, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նա նաև նշել է, որ թուրքական զորքերը կդիմակայեն շիաներին, ովքեր կփորձեն ահաբեկչություններ կազմակերպել իրաքյան Թալլ-Աֆար քաղաքում:
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ, ըստ առկա տեղեկությունների, նա չի կարող հաստատել շիական խմբերի հայտարարությունները այն մասին, որ մտադիր են սկսել հարձակում վերոնշյալ քաղաքի վրա: