Սանկտ Պետերբուրգում բացվել է Ֆելինիի ֆիլմերի հանդերձների ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգում բացվել է իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի հանդերձների ցուցահանդեսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ցուցահանդեսը տեղակայված է Ժամանակակից արվեստի Էրարտա թանգարանում: Այցելուները կարող են տեսնել ավելի քան 60 հանդերձներ, որոնք օգտագործվել հետևյալ ֆիլմերի նկարահանումների ժամանակ`«Ճանապարհ», «Կաբիրիի գիշերները», «Քաղցր կյանք», «Ութ ու կես», «Ջուլիետն ու հոգիները» և այլն:
Այս հագուստները կրել և դրանցով նկարահանվել են Մարսելո Մաստրոյաննին, Ջուլիետա Մազինան, Դոնալդ Սազերլենդը, Էնթոնի Քուինը, Անիտա Էկբերգը: «Ֆելինիի սքանչելի աշխարհ» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշների շարքում են նաև լուսանկարներ, պաստառներ, «Ամարկորդա» ֆիլմի մոտոցիկլը:
Սանկտ Պետերբուրգում Իտալիայի գլխավոր հյուպատոս Լեոնարդո Բենչինին ցուցահանդեսը հրաշալի և շատ իտալական է կոչել: