Սիրիական ճգնաժամը չունի ռազմական լուծում. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ չկա Սիրիայի ճգնաժամի համար ռազմական լուծում: Այս մասին նա ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ սիրիական հարցը չունի ռազմական լուծում: Այն պետք է լուծվի քաղաքական միջոցներով, և այդ առումով ԵՄ-ի` Սիրիայի հետ համատեղ մասնակցության ակտիվացումը անվտանգության և խաղաղության հաստատման գործում տարածաշրջանի այլ երկրների հետ կունենա իր ազդեցությունը», - ասել է նա:
Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ճնշումներ գործադրել այն երկրների հանդեպ, որոնց ղեկավարությունը հովանավորում է ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: