ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Ռուսաստանից
Ամերիկյան կողմը ներողություն է խնդրել ռուսական «Су-35»-ին Սիրիայի տարածքում վտանգավոր կերպով մոտենալու համար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, Դեյր էզ Զոր քաղաքից արևելք ընկած հատվածի օդային տարածքում ամերիկյան «E-3 AWACS» ինքնաթիռի անձնակազմը, խախտելով թռիչքների անվտանգության կանոնները, հասել է գետնից մոտ մեկ կիլոմետր բարձրությանը և վտանգավոր կերպով 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա մոտեցել ռուսական «Су-35» կործանիչին»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է իր օդաչուների հետ համապատասխան աշխատանք տանել տեղի ունեցածից հետո: Կոնաշենկովը նաև զարմանք է արտահայտել՝ կապված Պենտագոնի արած փորձերի հետ, որով այն փորձել է պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի վրա: