Ուկրաինայի հետախուզության խորհրդանիշը դեբիլություն է. Ռոգոզին
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խիստ քննադատել է Ուկրաինայի բանակի Գլխավոր հետախուզության ղեկավարման նոր խորհրդանիշը: Այս մասին նա հայտնել է՝ թվիթթերյան էջում գրառում անելով: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ուշադրություն եմ հրավիրում ուկրաինացի ուժայինների դեբիլ խորհրդանիշի վրա»,- նշել է փոխվարչապետ Ռոգոզինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հրապարակված լուսանկարը, որտեղ նա ելույթ է ունենում կառույցի խորհրդանիշի լուսանկարով պաստառի ֆոնին:
Պաստառի վրա բու է նկարված, որի ձեռքին դեպի Ռուսաստանի տարածք սուր է ուղղված, և գրված է. «Ուկրաինան ամեն ինչից վեր է»: