Չեչնիայում հարսանիքը կընդհատվի ավանդույթները չպահպանելու դեպքում
Չեչնիայի մշակույթի նախարարությունը հատուկ աշխատանքնային խմբեր կստեղծի, որոնք կհետևեն հարսանիքների ժամանակ ազգային ավանդույթների համապատասխանությանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նրանք իրավունք ունեն դադարեցնել հարսանիքը, եթե որևէ խախտում է նկատվում:
Ավելի վաղ, Գրոզնիում քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, թե ինչ է արգելվում հարսանիքների ժամանակ, այդ թվում՝ հրաձգությունը, ոչ սթափ ներկայանալը, հարսի պարը և այլն: