Հերքվել է Ինտերպոլի կողմից Խոդորկովսկու փնտրման վերսկսման լուրը
Միխայիլ Խոդորկովսկու մամուլի քարտուղար Օլգա Պիսպանենը Ինտերպոլի որոնման վերսկսումը կատակ է անվանել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կասկածում եմ, որ Խոդորկովսկին լսել է: Եթե լսել է, ապա արձագանքել է, ինչպես սովորաբար, սակայն հումորի զգացումով; Հարցում ուղարկեք Ինտերպոլ, ամենայն հավանականությամբ, նա կզարմանա: Մեր օրգանները պետք է ինչ-որ կերպ հաշվետվություն տան արված աշխատանքի մասին: Ոչ մի անգամ այդ լուրերը Ինտերպոլի կողմից հաստատված չեն եղել»,- հայտնել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը նախատեսում է վերադառնալ Միխայիլ Խոդորկովսկու միջազգային որոնման մասին հայտարարելու հարցին՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով: