Ամերիկացին 1․5 տարով ազատազրկման է դատապարտվել՝ հանրահայտ մարդկանց մերկ լուսանկարները գողանալու համար
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը հաքերին18 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ հանրահայտ մարդկանց հաշիվները կոտրելու ու այնտեղից մերկ աստղերի լուսանկարներն ու տեսագրությունները գողանալու համար։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ 36-ամյա Ռայան Քոլինզը մեղավոր է ճանաչվել՝ նրան մեղադրել են միայն 600 օգտատերերի անձնական տվյալների կողոպուտի մեջ։
Քոլինզը լուսանկարները գողացել է 2012-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Լոս Անջելեսում, սակայն դատավճիռը կայացվել է Փենսիլվանիայում, որտեղ նա ապրում է։