Թուրքիայի ռազմական օդանավերը փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք
Թուրքիայի ռազմական օդանավերը փորձել են Հալեպի հյուսիով Սիրիայի օդային տարածք մտնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավերը հետ են վերադարձել այն բանից հետ հետո, երբ Սիրիայի զինվորականները ազդանշան են տվել:
Օգոստոսի 24-ին թուրքական զորքերը գործողություններ են սկսել Սիրիայում, որպեսզի ազատեն տարածքը «ԻՊ» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից:
Սիրիայի հյուսիսիում թուրքական զորքերը պարբերաբար բախվում են նաև քուրդ զինյալների հետ:
Դամասկոսը Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունը համարում է երկրի ինքնիշխանության խախտում, ինրը հանգեցնում է հակամարտության էսկալացիայի: