Քանյեն Քիմի համար օրական 4 000 դոլար արժողությամբ հիվանդասենյակ է վարձել
Քանյե Ուեսթը ցանկանում է, որ իր և Քիմ Քարդաշյանի առաջնեկը լույս աշխարհ գա ամենահարմարավետ պայմաններում: Այդ իսկ պատճառով էլ, հայտնի ռեփերը իր ընկերուհու համար վարձով է վերցրել 4 հազար դոլար արժողությամբ հիվանդասենյակ:
Քիմի երեխան պետք է ծնվի 2013թ. հուլիսին: Բայց երեխայի ծնվելուն զույգը շատ ավելի վաղուց է սկսել պատրաստվել: Քանյեն հայտարարել է, որ իր երեխան պետք է ծնվի ամենալավ պայմաններում, իսկ ծննդաբերությունը պետք է իդեալական անցնի, հայտնում է wday.ru-ն:
Ինչպես հայտնել է աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը` երեխայի ծննդյան օըր նշանակալի կլինի զույգի համար, սա իրենց առաջնեկն է, և ռեփերն էլ Քիմի չափ նյարդայնանում է: Աղբյուրը նաև հայտնում է, որ Քանյեն ամեն ինչ կանի, ընկերուհու տառապանքները մեղմացնելու համար:
Թե ինչ է անելու ռեփերը Քիմի համար, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն այն, որ նա վարձակալել է 4 հազար դոլար արժողությամբ հիվանդասենյակ: Այս քայլը բացատրվում է նրանով, որ զույգը փորձում է հեռու մնալ լրագրողներից: Իսկ Քիմ Քարդաշյանը հատուկ ոճաբան է վարձել, ով այդ օրը կհետևի, որ Քիմի տեսքը իդեալական լինի: