Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է բորտուղեկցորդուհուն կողոպտած ՀՀ քաղաքացին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են անտուն տղամարդուն, ով կողոպտել է բորտուղեկցորդուհուն և նրա ընկերուհուն Մոսկվայի կենտրոում: Այս մասին «360» հեռուստաընկերությանը հայտնել են իրավապահ մարմիններից:
Հանցագործությունը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին: «Полет» ավիաընկերության բորտուղեկցորդուհին ընկերուհու հետ զվարճանալիս է եղել Մոսկվայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում: Տուն ուղևորվելով՝ նրանք «բռնել էին» կովկասցի երկու տղամարդու մեքենա:
Երբ հասնելուց հետո նրանք ցանկացել են վճարել, առջևում նստած տղամարդը դանակ է հանել և նրանցից վերցրել դրամապանակը, ոսկե շղթան և «iPhone»-ը: Դրամապանակում մի քանի կրեդիտային քարտ է եղել և տարբեր արտարժույթներով գումար: Վնասը կազմել է 383 000 ռուբլի:
Նրանցից մեկին երեկ ձերբակալել են մայրաքաղաքի օդանավակայանում: Պարզվել է, որ նա մշտական բնակության վայր չունի և 22-ամյա հայ է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: