Մերձավոր Արևելքին ժամանակակից «Մարշալի պլան» է պետք. Պուտին
Մերձավոր Արևելքին անհրաժեշտ է ժամանակակից «Մարշալի պլան», որպեսզի աճը վերականգնվի: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» միջազգային բանավեճ-ակումբի ամենամյա լիագումար նստաշրջանի նիստում ունեցած ելույթին:
«Ես բազմիցս ասել եմ, որ այդ չարիքը (ահաբեկչություն) հաղթել կարելի է միայն աշխարհի բոլոր երկրների ջանքերը միավորելով։ Ռուսաստանն առաջարկել է և մինչև հիմա առաջարկում է դա բոլոր գործընկերներին»,-ասել է նա և հավելել,-«Ավերածությունների մեծ մասշտաբն այսօր պահանջում է երկարաժամկետ եւ համալիր ծրագիր, եթե ուզում եք, «Մարշալի պլան»-ի նման մի բան պատերազմներից քայքայված այդ տարածաշրջանը վերածնելու համար»: