Ռիհաննան և Կրիշտիանու Ռոնալդուն համերգից հետո զվարճացել են
Մինչ ռուս մոդել Իրինա Շեյքը ճանապարհորդում է աշխարհով մեկ' ի կատար ածելով գովազդային պայմանագրերը, նրա սիրեցյալը զվարճանում է Ռիհաննայի հետ:
«Աղջիկներ, մեռեք նախանձից: Ռոնալդուն եկել է, որպեսզի ժամանակ անցկացնի Ռիհաննայի հետ»,- գրել է երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում և որպես ապացույց տեղեդրել հայտնի ֆուտբոլիստի հետ լուսանկարները:
Ռոնալդուն հանդիպել է Ռիհաննային Պորտուգալիայում տեղի ունեցած համերգի ժամանակ: Նա ևս կիսվել է երկրպագուների հետ իրենց լուսանկարով' վերևում նշելով. «Երեկ` Ռիհաննայի համերգին»:
Նկարը հավաքել է արդեն մեկ մլն «like»: